Ժամանակի փոշին միշտ չէ որ մոռացու թեան
կրնայ մատնել բազմաթիւ դէպքեր ու դէմքեր:
Նման մռայլ ճակատագիրէ կը փրկուին ա -
նոնք` որոնք յետ-մահու կ՛ապրին իրենց կտա -
կած գաղափարներով, կը շարունակեն մնալ
ուղեցոյց եւ մտատիպար յետնորդներու հա -
մար. կ՛ապրի՛ն ու կ՛ապրեցնե՛ն ի հարկին:
Անմահանուն դա ս տիարակ Սար գիս Տխրու -
նիի կեանքի ու ղին, մինչեւ նա հա տակութիւն՝
17 Յունուար 1929-ին, նուիր եալ, գաղափա -
րանուէր եւ անձնդիր մարդու համառօտ կեն -
սապատումն է, որ
թէեւ ֆիզիքա -
պէս ընդհա տե -
ցաւ անարգա -
բար, սակայն
յաւերժացաւ
հնչակեան նե -
րուս համար:
Ան դառնալով
իր սերունդին
յառաջապահ
գործիչներէն
մին, ըլլալով տի -
պարը գաղա -
փա րապաշտ
մարդու, իր ճակ -
տին կրելով նա -
հատակի դափ -
նեպսակը ինք -
նըստինքեան
նուաճեց մըշ -
տա վառ փարո -
սը առաջնորդի
եւ մեծ ուսուցի -
չի:
Ս. Տխրունի
իր ժամանա կին
վկան էր. ապ -
րե լով ու գոր ծե -
լով Կիլիկիա,
Սուրիա եւ Լի -
բանան, ճաշա -
կելով գաղու -
թա տիրութեան
նենգամիտ դաւերը, ականատեսը ըլլալով հա -
յութեան տարագրութեան, գաղթակա նու -
թեան թշուառութեան, հայրենազրկումի դա -
ժանութեան, տարտամ հորիզոնի դիմաց` Խ.
Հայաստանի գոյառումին եւ վերածննդեան,
ինքզինք նետեց պայքարի թէժ խրամատին
մէջ` գրիչով, բեմով, դաստիարակչական աշ -
խատանքով յոյս ու լոյս սփռելու իր շրջապա -
տին, ընկերութեան եւ իր պատկանած գաղա -
փարական շարժումին: Տակաւին վաղ երի -
տա սարդ, իր գաղափարական եւ հայրե նա սի -
րական սկզբունքներուն հարազատ արտա -
յայտիչը համարելով Ս.Դ.Հնչակեան Կուսակ -
ցութիւնը, անդամակցելով անոր, իւրացնելով
անոր դաւանանքն ու պայքարի ոգին, զայն
սեպելով արդարասիրութեան եւ հայրենա -
պաշ տութեան դպրոցը, մնաց աներեր ու օրի -
նակելի հաւատաւորը այդ ուղղութեան: Ժա -
մանակաշրջան մըն էր, երբ համարեա գլխատ -
ւած էր կուսակցութիւնը Մեծ Եղեռնէն ետք,
հայութեան խլեակները հազիւ կրնային գո -
յատեւել թիթեղաշէն հիւղակներու մէջ, ա ն -
գրա գիտութիւնն ու հիասթափութիւնը խոր -
տա կած էին արմատախիլ հայրենակիցները:
Եւ ահա այս պայմաններուն մէջ, Ս. Տխրունի
հոյլ մը գաղափարակիցներու հետ կ՚անցնէին
վերազարթնումի, կազմակերպման եւ վերա -
կանգնումի աշխատանքին: Արդարեւ, այդ
սերունդն էր որ անապատի ու նախճիրի մա -
հազարհուր ուրուականէն յառնած` եղաւ շա -
րունակական օղակը հայութեան հրաշափառ
յարութեան:
Երբ ֆրանսացիք 1920-ին ամենայն սառ -
նա սրտութեամբ վաճառեցին Կիլիկիան` հայու
արեան գինով եւ դրժեցին իրենց խոստում նե -
րը շողշողուն, Ս. Տխրունին խորապէս ըմբռնեց
գաղութատիրութեան էութիւնը եւ արաբ ժո -
ղո վուրդի ազատագրական պայքարի կողքին
կանգնելով` եղաւ անոր զինակիցը: Ճնշող
հակառակորդին անբաղձալի տարրն էր ան,
որուն համար հալածուեցաւ ու աքսորուեցաւ
Արուատ կղզի: Այդ մեկուսարանէն իսկ շարու -
նակեց բողոքել անարդարութեան դէմ: Ընկեր -
վարական հնչակեանի վայել արժանա պատ -
ւութեամբ եւ խիզախութեամբ հիւրընկալ ժո -
ղո վուրդին համակրանքը ապահովեց ի նպաստ
հայութեան:
Օրուան հացի կարօտ արմատախլուած
հայութեան համար ի՞նչ կար անսակարկելի ու
նուիրական արժէք` եթէ ոչ հայրենիքը: Իր քա -
րոզչութեան, հաւատամքին եւ գուպարին էու -
թիւնը կազմեց հայրենասիրութիւնը եւ հրա -
պարակեց իր նշանաւոր կարգախօսը` «Հո՛ն
Արարատի փէշերուն պիտի զարնենք մեր
վրանները»: Ի՜նչ մարգարէական դիրքորոշում
էր սա` երբ մարդիկ անտեղիօրէն ոխ ու քէն կը
պահէին հայրենիքի նկատմամբ: Ի՞նչ փոյթ
վարչակարգին անունն ու դրօշակին գոյնը`
երբ խնդրոյ առարկան Հայաստանն է: Միթէ՞
բոլոր ժամանակներու ուղղուած պատգամ մը
չէ այս` որմէ կը խորշին նոյնիսկ Հայաստանը
չտեսած ապերախտներ, քաղքենիներ, թեթե -
ւամիտ նորելուկներ: Ոչ միայն այդ դժխեմ
օրերուն, այլեւ ընդմիշտ հայրենիքը կը մնայ
սփոփարար կռուան, գոյութեան գրաւական
եւ մշտավառ փարոս:
Սարգիս Տխրունիին ստացած ազգայինհ
այրենասիրական եւ ընկերային-գաղա փա -
րական դաս տիա -
րակութեան
ստնտուն ա -
ներկբայելի -
օրէն եղաւ Ս.Դ.
Հնչակեան Կու -
սակցութիւնը:
Ան իր հերթին
ծառայեց անոր
կարմիր դրօ -
շին` մինչեւ նա -
հատակութիւն:
Գաղափարա -
կան զոհասե -
ղանէն չվախ -
նա լով, ան այդ
ոգին փոխան -
ցեց հնչակեան
երիտասար -
դութեան: Յետմ
ահու եւ ցայ -
սօր ան կը մը -
նայ երի տա -
սար դութեան
կողքին` գէթ
գաղափա րա -
պէս եւ բարո -
յապէս:
Ընդգծելի է,
որ անոր հան -
րային գործու -
նէութիւնը ընդ -
գըրկեց տար -
բեր ոլորտներ.-
մամուլ, հռետորութիւն եւ ուսուցչութիւն. այ -
սինքն` հնարաւոր բոլոր միջոցներով ծառայեց
իր պատկանած շրջապատին: Եւ տակաւին
ինչքա՜ն տալիք ունէր հայութեան, որ մնաց
կիսատ դաւադիր գնդակներու հետեւանքով:
Ինչո՞ւ ինկաւ արիւնլուայ, անժամանակ եւ
իր առաքելութեան կէս ճանապարհին. որով -
հետեւ` Խ. Հայաստանի, արդարութեան եւ
գաղափարի զինուորն էր ան եւ մա՛նաւանդ`
ճշմարտախօս էր, անհանդուրժելի` խաւար ու
մութ ուժերու համար:
Այսօր, խոնարհելով գաղափարի ռահվիրայ
Ս. Տխրունիի մշտավառ յիշատակին առջեւ,
կ՛ուխտենք անշեղօրէն ընթանալ անոր ոռո -
գած շաւիղէն: Ժամանակի փոշին թօթափե -
լով, կը դիմենք անոր` այս գաղափարաթափ
օրերուն, իրմէ ստանալու այն կենսաւիշը, որ
մեզի պիտի պահէ ու պահպանէ ամէն տեսա -
կի խորշակներու դէմ: Ինչքա՜ն կարիքը կը
զգացուի նման հաւատաւորներու, քանզի
նիւթապաշտութիւնը իր ժանիքներուն մէջ
կլանած է երիտասարդութեան ճիղմ հոգինե -
րը քիչ մը ամէնուր:

Յարգա՛նք գաղափարի հսկայ` Սարգիս
Տխրունիին:

recommend to friends
  • gplus
  • pinterest

Աւելցնել մեկնաբանութիւններ

Մեկնաբանություններ