Կեդրոնականի աւարտական հանդէսին Նոյ Ակնունին դար -
ձածալով ու լամբակով շքազգեստով, օսլայած ձիգ օձիքով,
ժանեակազարդ թեզանիքներով բարձրաշխարհիկ ներկայա -
նալի երիտասարդ էր: Մայրը պիտի կենդանի լինէր, որ տեսնէր:
Հօր միակ սփոփանքն այն էր, որ պատուանիշներով վարժա -
րանի երրորդ լաւագոյն շրջանաւարտն էր:
«Հուսկ բանից» յետոյ, մինչ հանդիսասրահում նորաւարտ -
ները շնորհաւորանքներ էին ընդունում, հոգաբարձուներն ա -
ռանձնացան ուսուցչարանում, որպէսզի որոշեն, թէ բարերա -
րի` այդ նպատակի համար յատկացրած կտակով երեք առա -
ջադէմ շրջանաւարտներին Եւրոպա` ո՞ւր բարձր ուսումի ուղար -
կեն: Հիմնական տարակարծութիւնը Նոյ Ակնունու շուրջը ծա -
գեց: Երաժշտութեան ուսուցիչն ու միանգամայն «Գուսանի»
խմբավարը` հայր Կոմիտասը պնդում էր, որ սանն անպայման
Փարիզ գնա, նուագավարութեան ոլորտներում խորանայ, հո -
գաբարձուները դիմադարձում էին: Երաժշտական կրթութեան
համար կտակատարի փողերը մսխելն անհարկի շռայլութիւն
էին համարում: Կոմիտասի` հոգեւորականին ոչ վայել իրասա -
ծութեանը հակադրուելու, նրան հասկացնելու համար, որ ամ -
սավճարը ոչ թէ ինքն իր գրպանից, ազգն է տալու, հոգաբար -
ձու ների խորհրդի նախագահը անսպասելի որոշում կայացրեց.
- Երկիրը թող քու ուզելովդ ըլլայ, հա՛յր սուրբ, բայց ինչ
դառնալը ձգեցէ՛ք որ մենք որոշենք: Եթէ այդչափ արժանի կը
գտնես, թող երթայ Փարիզ, պայմանով որ հոգեբուժութիւն ու -
սանի:
- Ինչո՞ւ անպատճառ հոգեբուժութիւն,- առաջին անգամ
պատշաճութիւնը շրջանցեց, որդու յետագայ ճակատագրին
միջամտել փորձեց հայրը` Արփիար Ակնունին:
Հոգաբարձուների խորհրդի նախագահը ներկաներին պար -
զեց հեռատեսութեան իր հորիզոնները.
- Հասկնալի չէ՞, Համիտին ջարդերէն ժողովուրդին կէսին
խելքը գլուխը եկած չէ, կէսն ալ Ատանայի նախճիրէն կորսնցու -
ցած է: Քանի որ Նոյ Ակնունին ազգին դրամներով պիտի ուսա -
նի, վերադառնալէն յետոյ պարտ է ազգին օգտակար ըլլալ,
ազգը բուժել:
«Սորպոն-5»-ի հոգեբուժութեան կրթաճիւղի առաջին կուր -
սում Նոյը միակ հայ ուսանողն էր: Դասադադարներին համա -
կուրսեցի տղաներն ու յատկապէս աղջիկներն իր շուրջն էին
խմբւում, բայց որքան բացատրում էր, չէր կարողանում հաս -
կացնել, թէ ինչո՛ւ ինքը Պոլսից է, բայց թուրք չէ, ծննդավայրը
Թուրքիայի հանրապետութիւնում է, բայց Թուրքիա չէ:
Բարեբախտաբար, Պօղոս Նուպար փաշան Փարիզի պէս
ազգերից գլուխ չհանող քաղաքում Նոյի, միւս հայ ուսանող -
ների մասին ճիշդ ժամանակին մտածեց, Սորպոնի հանրակա -
ցարանային ոստանում` հենց գլխաւոր մուտքի ձախ կողմում,
հայկական օթեւանատուն կառուցեց: Մինչ այդ վարձած ձեղ -
նա յարկից փոխադրուելիս, երբ առաջին անգամ դրուագա -
նախշ դարպասը բացեց, Նոյին թուաց Ակնի Նարեկավանքը` իր
մկրտարանն է մտնում: Պօղոս Նուպար փաշան, անձնական
միջոցներով ու նախանձախնդրութեամբ, աւելի լաւ ինքը կþիմա -
նար, թէ ինչո՞ւ, ինչպէ՞ս, Մեծ կամ Փոքր Հայքից կաթողիկէ մի
վեհաշուք տաճար բերել, Փարիզի կեդրոնում տեղարկել էր:
Կովկասցի հայ ուսանողները, երեւի բարերարի նպաստառու -
ները, Նոյից առաջ տեղափոխուել, լաւագոյն կեցասենեակնե -
րում հաստատուել էին: Մինչեւ անգամ հասցրել էին իրենց
արեւելահայ ընդյատակեայ ընկերակցութիւնը, թէ՞ կուսակցու -
թիւնն ստեղծել: Նրանք մի-երկու օր տնտղելու պէս հետեւեցին
Նոյին, յետոյ իրենց հերթական նիստին հրաւիրեցին: Որ
փնովեն: Իրեն Մանթաշովի թոռը՞ համարող, թէ՞ Մանթաշովի
կրթաթոշակով կրթուող պաքուեցի մի ուսանող, որը հաստատ
մօրուքը երբեք չէր ածիլել, ուղղակի ասաց.
- Ատա՛, որ թուրքերը ձեզ կոտորում են, ինչի՞ էք ոչխարների
պէս շլինքներդ ծռում, կարկաժներդ դէմ անում: Դուք տղամարդ
չէ՞ք:
Թիֆլիսահայ մի ուրիշ ուսանող, որը, ընդհակառակը, օրը
երեւի երկու անգամ ածիլւում ու դէմքին ազդեցիկ արտայայ -
տու թիւն տալու համար միակնոց էր կրում, իբր պաշտպանեց
Նոյին.
- Մուլա՛փ, մեր կամաւորականներով գրանիցը կþանցնենք,
դրանց կþազատագրենք: Ինչքան չըլի մեր միսն ու արիւնն են:
Դրանից յետոյ Նոյը դադարեց կովկասահայ ուսանողների
հաւաքներին մասնակցել...
Այդ օրը, սակայն, օթեւանատան նախասրահում իրա րան -
ցում, միաժամանակ անսովոր պապանձում էր: Սեւ թեւկապով
մի ուսանող ընդառաջ ելաւ Սորպոնից վերադարձող Նոյին,
գլխով ընթերցասրահը ցոյց տուեց, շրթունքները խիստ շար -
ժեց.
- Շու՛տ արէք, ուշանում էք:
Նոյն ակամայ ենթարկուեց: Ընթերցասրահի սիւներին նոյն -
պէս սեւ ժապաւէններ էին յայտնուել, յատակից օղակ-օղակ
գալարուելով` առաստաղին հասել:
Նախագահական սեղանին մռայլ բազմել էին միակնոցաւոր
Հրայրն ու խռիւ մօրուքով Համօն: Որքան Նոյը գլխի էր ընկել,
դրանք յեղափոխական ծպտանուններ էին, ֆրանսացի դասըն -
կերները նրանց այլ կերպ էին դիմում: Հրայրն ու Համօն ոչ ոքի
չէին նայում` թիֆլիսահայը ջղագրգիռ միակնոցն էր սրբում,
պաքուեցին խառնշտում էր առանց այն էլ խռիւ մօրուքը:
Երբ ընթերցասրահը լցուեց, Համօն ոտքի կանգնեց, խօսել
չսկսած` աչքերը խոնաւացրեց:
- Հայրենակիցներ,- յեղափոխականի խրոխտ ձայնը տամ -
կացաւ,- մենք այսքան տարի Փարիզում ուսանել ու արդէն
վարժուել ենք, Տաճկաստանից...
- Արեւմտահայաստանից,- սրահից ճշդեց ինչ-որ մէկը:
Համօն ուղղումը նման պահին անպատեհ համարեց, բայց
յամենայն դէպս տեղի տուեց ու շարունակեց.
- ... Արեւմտահայաստանից միայն գոյժ ու բօթ ենք ստա -
նում: Բայց այն, ինչ մենք իմացանք, ինչին հասու եղանք այս
առաւօտ, վեր է ամենամռայլ մղձաւանջից...
Ուսանողներն անհանգիստ շարժուեցին աթոռների վրայ, ու
Համօն շտապեց յագուրդ տալ նրանց անհամբերութեանը:
- Երիտթուրք դահիճները ձերբակալել, Թուրքիայի խորքերն
են հասցրել պոլսահայ մտաւորականներին ու առանց դատ-
դատաստանի գանկերը ջախջախել են քարերով... Ես պիտի
խնդրեմ ընկեր Հրայրին, որ ընթերցի նրանց անունները:
Թիֆլիսահայը ոտքի կանգնեց, միակնոցը թղթին ուղղեց:
Նայում, ըստ երեւոյթին գրուածին չէր հաւատում: Ուժերը
հաւաքեց, դամբանախօսի ռնգային ձայնով առաջին անուն-
ազգանունն արտաբերեց.
- Գրիգոր Զոհրապ...
Մի ակնթարթում Նոյը վերադարձաւ Պոլիս... Ահա՛, նա դան -
դաղ ճեմում է իրենց` Բերայի Մեծ փողոցում: Ինքը պատշգամ -
բից հակւում, ակնածանքով ու զմայլանքով դէմքին է նայում:
Ուզում է շուտ մեծանալ, նրա պէս հագնուել, ճեմել, գեղեցկա -
խօ սել: Դարանակալել հայ, յոյն, թուրք կանանց, իւրաքան -
չիւրին իր լեզուով գայթակղել ու յետոյ գլուխը բարձր հեռանալ:
Անհասանելի մնալ:
- Դանիէլ Վարուժան...
Դարձեալ Պոլսում, Կեդրոնականում էր: Գիշերը կարդացել
էր «Ցեղին Սիրտը», քունը չէր տարել: Ծայրից ծայր անգիր էր
արել ու համոզուել, որ իր ապրած ժամանակի ամենամեծ
բանաստեղծը հայ է: Երգադասից յետոյ մօտենում է Կոմի տա -
սին, վեհերոտ հարցնում.
- Հայր սուրբ, ո՞ւր կրնամ տեսնել Վարուժանին:
Կոմիտասը, ամէն անգամ, երբ ինքը մօտենում, ինչ որ բան է
հարցնում, չի կարողանում թաքցնել խանդաղատանքը, այտն է
կսմթում, Քեօթահիայի իր մանկութիւնն է յիշում:
- Վարուժանը, տղաս, Վենետիկում Մխիթարեան կրթութիւն
ատանալուց, Պելկիայում Գենտի համալսարանն աւարտելուց
յետոյ ծննդավայրը` Սեբաստիայի Բրգնիք գիւղն է վերադար -
ձել, գիւղական ուսուցիչ դարձել:
Իր ապրած ժամանակի ամենամեծ բանաստեղծը աւելի է
վեհանում, ինքն իր աչքին, ընդհակառակը` նսեմանում է:
- Հայր սուրբ,- ասում է,- Կեդրոնականը աւարտելուն պէս ես
ալ իմ բնօրրանս` Ակն պիտի վերադառնամ:
- Մենք բոլորս էլ վաղ թէ ուշ պիտի վերադառնանք մեր բնօր -
րանները,- խրախուսում է խմբավարը:
- Ռուբէն Զարդարեան...
- Երուխան...
Ամէն անուն-ազգանունը հնչելիս դահլիճը ցաւով ու ցա սու -
մով մնչում էր: Ուսանողները ոտքի էին կանգնում, գլուխները
խոնարհում:
Նոյի սիրտը մտավախութիւն սողսկեց: Երկարեց վիզը: Ու -
զում էր ճշդել` Համօն նահատակ մտաւորականների անուննե -
րը այբբենակա՞ն, թէ՞ պատահական յաջորդականութեամբ է
կարդում: Նա երկրորդ էջը վերջացրել, երրորդին էր անցել, որ
կիսատ էր: Ուր է-ուր չէ կþաւարտէր, ու ինքը թեթեւացած շունչ
կը քաշէր:
.
- Արփիար Ակնունի...
Ուսանողները երեւի արդէն յոգնել էին. ինքնաբերաբար
ոտքի կանգնեցին, ինքնաբերաբար գլուխները խոնարհեցին,
ինքնաբերաբար էլ նստեցին: Ու քանի որ գիրք, երկասիրու -
թիւն, ոչինչ մտաբերել չկարողացան, նայեցին իրար.
- Ո՞վ է...
Հարցն առկախ մնաց: Համօն, Հրայրն էլ էին անորոշ ցցել
ուսերը:
Որդին ցասմամբ էր համակուել ոչ միայն հօր ջախջախուած
գլխի (բուն իրողութիւնը յետոյ պիտի իմանար), այլեւ ուսա -
նողների անտեղեակութեան` այն բանի համար, որ սգասրա -
հում ոչ ոք Արփիար Ակնունու անունը չէր լսել: Նրա անունը, ով
«Փրկութիւնն Հայոց»ն էր մատենագրել:
- Հայրս է,- լռութիւնը խզուեց վերջին շարքերից:
Հայեացքները ցրիւ եկան, թափառեցին, Նոյին չգտան: Կող -
քի նստածներն ստիպեցին, որ կանգնի:
- Ձե՞ր հայրը...
- Հարազա՞տ...
Ոճիրը, որ հեռու-հեռուներից հասած բօթ էր, դարձաւ իրա -
կանութիւն, դարձաւ ողբերգութիւն:
Մնացած անուն-ազգանունները չէին լսւում: Յամենայն
դէպս արձագանգ չէին գտնում: Ուսանողները հազիւ համ բե -
րեցին, որ ընթերցումն աւարտուի, Նոյին շրջապատեցին:
Նախագահական սեղանից ելան, դասընկերների թնջուկի
միջով նրա թիկնաթոռին մօտեցան Հրայրն ու Համօն: Երկուսն
էլ սեղմեցին ձեռքը, յետոյ կուսակցական պատասխանատու
բարձունքներից իջան, փաթաթուեցին, համբուրեցին: Նոյին
այդ խղճահարութիւնն էլ պէտք չէր:
- Ես վաղը եւեթ ուզում եմ Պոլիս գնալ,- կարողացաւ արտա -
բերել նա:
- Մենք Ձեզ վաղը կը պատասխանենք,- իրար խառնուած
պեխի ու մօրուքի մէջ խճճուեց Համոյի խեղճացած ձայնը:
Յաջորդ օրը Սորպոնի միջանցքում, մեծ դասադադարին,
Համօն դէմ առ դէմ Նոյին հանդիպեց, լուռ հարցը ընկալեց,
հայեացքը թեքեց.
- Մենք առայժմ յարմար չենք գտնում, որ Պոլիս մեկնէք,
աւելի ճիշդ` վտանգաւոր ենք համարում: Վերադառնաք էլ` ի՞նչ
կարող էք անել: Ամէն ինչ վերջացած է: Ցաւօ՛ք:
Նոյն այդպէս էլ գլխի չընկաւ, թէ ո՛վ է այդ «մենք»ը, որ իրեն
չճանաչելով հանդերձ` իր փոխարէն վճռում է անելիքը:
Շատ չանցած, սակայն, Համօն` ինքը ծեծեց Նոյի կե ցասեն -
եակի դուռն ու նոյն գաղտնախորհուրդ լրջութեամբ ասաց.
- Կարող էք մեկնել: Պոլսում ձեզ սպասում են:
Նորից չասաց` ո՛վ:

ԳՐԻԳՈՐ ՃԱՆԻԿԵԱՆ

recommend to friends
  • gplus
  • pinterest

Աւելցնել մեկնաբանութիւններ

Մեկնաբանություններ