102տարի եւ պայքարը կը շարունակուի, 102 տա րի
եւ Հնչակեան Քսան անմահներու շունչն ու
պատգամը տակաւին վառ կը մնան իւրաքան -
չիւր ազատատենչ հնչակեանի եւ հայու սրտին մէջ:
102 տարի եւ Փարամազի ու անոր ընկերներուն յեղափո խա -
կան սկզբունքները եւ ուղեգիծը կը մնան այժմէական, 102 տա -
րի եւ հայուն օրհասական ճակատամարտը կը մղուի յանուն
ազատ, անկախ եւ ամբողջական Հայաստանի, ընկերային
արդարութեան, ընկերվարութեան ամուր պետականութեան եւ
հաւասարութեան:
Հրաւէրովը Ս.Դ.Հ.Կ. Քարոզչական Դիւանին, Հ.Կ.Բ.Մ.-ի Սա -
հակեան Լեւոն-Մկրտիչեան Գոլէճի շրջափակին մէջ, Հինգ շաբ -
թի, 15 Յունիս 2017-ի երեկոյեան ժամը 8:00-ին տեղի ունեցաւ
Հնչակեան Քսան Անմահներու նահատակութեան 102-ամեա -
կին նուիրուած ուխտի վերանորոգման հաւաք, ներկայութեամբ
Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութեան փոխատենապետ, պետա -
կան երեսփոխան Ընկ. Սեպուհ Գալփաքեանի, Ս.Դ.Հ.Կ. Լիբա -
նանի Շրջանի Վարիչ Մարմինի ատենապետ՝ Ընկ. Մարտիկ
Ժամկոչեանի եւ անդամներուն, Ռըմէյլի Ս. Յարութիւն եկեղեց -
ւոյ հոգեւոր հովիւ` Տէր Ղեւոնդ
քհնյ. Լօշխաճեանի, Հ.Կ.Բ.Մ.-ի
ատենապետ եւ Պէյրութի քա -
ղաքապետութեան անդամ Ա -
րամ Մալեանի, Ս.Դ.Հ.Կ.-ի մաս -
նաճիւղերու վարչութիւններուն,
Հ.Մ.Մ. Պէյրութի, Ճիւնիի, Թո -
մար զայի եւ Ռաուտայի վարչու -
թիւննե րուն, Ն.Ս.Մ.Մ.-ի վարչու -
թեան, Նոր Հաճնոյ Ս. Գէորգ եւ
Ռըմէյլի Ս. Յարութիւն եկեղեցի -
ներու թաղական խորհուրդնե -
րուն, ինչ պէս նաեւ քատրային
ընկերուհիներու եւ ընկերնե -
րու:
Հանդիսութիւնը սկսաւ լիբա -
նանեան, հայաստանեան եւ
Ս.Դ.Հ.Կ-ի քայլերգներով, կա -
տարողութեամբ Հ.Մ.Մ.-ի փո -
ղերա խումբին:
Անմահն Փարամազի կիսանդ -
րիին առջեւ, փողերախումբի
«մահուան» եղանակի նուագին
տակ, Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շըր -
ջա նի Վա րիչ Մարմինին կողմէ ծաղկեպսակ մը զետեղեցին
պետա կան երեսփոխան Ընկ. Սեպուհ Գալփաքեան եւ Լի -
բանանի Շրջանի ատենապետ` Ընկ. Տոքթ. Մարտիկ Ժամ կոչ -
եան: Որմէ ետք ներ կաները կարմիր վարդեր մատուցեցին
Քսաններու յի շատակին:
Բացման խօսքով հանդէս եկաւ Ս.Դ.Հ.Կ. Տխրունի Ուսանո -
ղա կան Երիտասարդական Միութեան փոխատենապետ`

Ընկ. Տիգրան Միհրանեան, ուր
նշեց, թէ այսօր հաւաքուած
ենք վե րանորոգելու համար
մեր ուխ տը Քսաններու յիշա -
տակի 102-ամ եակին առիթով:
Ապա բեմ հրաւիրեց «Արա -
րատ» օրաթերթի տնօրէնուհի
եւ Նոր Սերունդ Մշակութային
Միութեան ատենապետուհի`
Ընկ.հի Անի Եփրեմեանը՝ փո -
խանցելու համար օրուան
պատ գամը: Ան նշեց. «1915 Յու -
նիս 15-ի ար շալոյսին Քսան
Հնչակեան «դատապարտեալ -
ներ» Պոլ սոյ Սուլթան Պայա -
զիտ հրա պարակին վրայ կա -
խաղան բարձրացան: Քսաննե -
րը գա ղափարական եւ ազ -
գա յին ներշնչումի անսպառ աղ բիւր են, սերունդներ դաստիա րա -
կելու յաւերժական նիւթ, ար դար հպարտութիւն պարգե ւող
պատմական երեւոյթ թէ՛ ազգային, թէ՛ ընկերային բարդ այս
ժամանակա շրջա նին մէջ: Անոնք հայ ժողովուր դի ազատու թեան
եւ հայրե նիքի ա զա տագրութեան մշտա շող ջահակիրներն էին,
որոնք անցած էին
գաղա փա րական
մարտական այն
ճանապարհէն, որ
եղաւ Ս.Դ.Հ.Կու -
սակցու թեան ուղե -
գիծը, դաւա նան քը
եւ յեղափոխական
դպրոցը:
Քսաններուն ա -
ռաջին թելադ րան -
քը կը վերա բերի
կեցուածքի եւ սկըզ -
բունքի: Գաղափա -
րական գետնի վը -
րայ ունեցած խոր
զարգացումն էր, որ
Քսան ներուն ընձե -
ռեց ճշգրիտ ուղին
որդեգրելու գի տակ -
ցութիւնը»: Ան խօս -
քը աւարտեց ըսե -
լով. «Փառք Քսան -
ներուն, որոնք այ -
սօր մեզի հպարտութեան, պայքարի եւ անընկճելիու թեան
ներշնչանք կու տան»:
Ապա հրաւիրուեցաւ Ս.Դ.Հ.Կ. Լիբանանի Շրջանի Վարիչ Մար -
մինի ատենապետ` Ընկ. Տոքթ. Մարտիկ Ժամկոչեանը՝ փոխան -
ցելու կուսակցութեան խօսքը, զոր ստորեւ կը ներկայացնենք
ամբողջութեամբ:
Ձեռնարկի աւարտին հրաւիրուեցաւ տաղանդաւոր եւ խոս -
տումնալից երիտասարդ երգիչ Յովիկ Թաֆրանեանը, որ իր
խրոխտ ձայնով խանդավառեց ներկաները, մեկնաբանելով
կուսակցական երգեր:
Հանդիսութիւնը փակուեցաւ յոտնկայս՝ «Ուխտի Երգ»ով:

recommend to friends
  • gplus
  • pinterest

Աւելցնել մեկնաբանութիւններ

Մեկնաբանություններ