ՄԵՐ ՏԷՐ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԾՆՆԴԵԱՆ ԵՒ
ԱՍՏՈՒԱԾԱՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏՕՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ,
Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան
տօնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայեացք -
ները բեթղեհէմեան աստղալոյսով ուղղւում են
դէպի մսուրը, որտեղ Աստուծոյ Միածին Որդին
ծնուեց եւ աշխարհ եկաւ մեր փրկութեան համար:
Այսօր համախմբուած եկեղեցիներում` օրհնա -
բա նում ենք նորածին Փրկչին, փառաւորում երկ -
նաւոր Արքային` ասելով. «Փառք հրաշափառ
Ծննդեան Քո, Տէր»:
Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց
աշխարհ: Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հան -
դէպ աստուածային մեծագոյն սիրոյ եւ խնամքի
խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդեամբ Աստ -
ւած մարմին զգեցաւ, լինելով անսահման` կամա -
ւորապէս յանձն առաւ սահմանաւորութիւնը, ան -
չարչարելին խոնարհութեամբ ստանձնեց չարչա -
րանքներն ու խաչելութիւնը, որպէսզի մարդիկ ար -
ժանանան փրկութեան շնորհին, դառնան Աստու -
ծոյ որդեգիր զաւակները եւ ժառանգեն երկնքի
արքայութիւնը: Աստուածորդին մարդացաւ, ապ -
րեց ու գործեց մարդկանց մէջ` վկայելով, որ Աստ -
ւած իրենց երկնաւոր Հայրն է, Ով մարդկութեան
հանդէպ Իր սէրը, խնամքն ու հոգատարութիւնը
արտայայտում է աներեւակայելի զոհողութեամբ,
ինչպէս հաւաստում է Յիսուսի սիրելի աշակերտ
Յովհաննէսը. «Աստուած այնքան սիրեց աշխար -
հը, որ մինչեւ իսկ Իր Միածին Որդուն տուեց, որ -
պէսզի ով Նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի
յաւիտենական կեանքը» (Յովհ. Գ 16):
Սիրելիներ, Աստծուն հակառակ ընթացքները,
սակայն, շարունակում են ալեկոծել մարդկու -
թեան կեանքը, ծանրաբեռնել հոգսերով ու մտա -
հո գութիւններով: Գիտական ու տեխնոլոկիական
հսկայական առաջընթացով հանդերձ` մարդկու -
թիւնը երերում է բարու եւ չարի, կեանքի եւ մահ -
ւան ընտրութեան առջեւ: Տնտեսական աննախըն -
թաց զարգացումների մեր դարում միլիոնաւոր
մարդիկ տակաւին գտնւում են սովի ու աղքատու -

թեան մէջ: Մարդու իրաւունքների պաշտպանու թեան այս ժա -
մանակաշրջանում խախտւում են ժողովուրդների եւ մարդկանց
իրաւունքները: Երկ խօսութիւնների մեր օրերում բազում մարդիկ
դառնում են զոհ անհանդուրժողականութեան, կրօնական ատե -
լութեան, ահաբեկչութեան, են թարկւում տարատեսակ բռնութիւն -
ների: Յանուն խաղաղութեան պայքարի այս ժամանակներում
բիւրաւոր մարդիկ կեանքի գին են վճարում զէնքի գործադրմանը
եւ սպառազինութեան մրցավազ քին: Հասարակութիւնների եւ
ընտանիքների հա մար չարիք են դառնում թմրադեղերի տարա -
ծու մը, ալքոհոլի չարաշահումը եւ այլ մոլուցքներ, որոնց տրուե -
լով մարդիկ անկարող են դառնում սեփական կեանքը կազմա -
կերպելու, իսկ ոմանք ծայրայեղ յուսահատութեան մէջ դիմում
ինքնաս պանութեան:
Աշխարհի խաղաղ ընթացքը խաթարող փոր ձութիւնները յու -
զում են նաեւ մեր երկրի ու աշ խար հասփիւռ ժողովրդի կեանքը:
Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մէջ եւ անկայուն
խաղաղութեան պայմաններում մաքառում է բարօրութիւն կեր -
տելու եւ իր իրաւունքները պաշտպանելու համար` իր զաւակ նե -
րի կեանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգու -
թիւնը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նուիրումով արձա -
նագրուած ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջեւ տակա -
ւին ծառացած են գործազրկութեան, աղքատութեան խնդիրները,
շարունակական ջանքեր են պահանջւում ամրապնդելու վստա -
հութիւնը վաղուայ օրուայ հանդէպ, հաւատը` արդարութեան
նկատմամբ, յաղթահարելու սոցիալական, տնտեսական եւ հայ -
րենական ու ազգային կեանքում առկայ այլ մարտահրա ւէրնե -
րը:
Սիրելիներ, աղքատիկ մսուրում, նեղութիւնների մէջ ծնուեց
մեր Տէրը, որպէսզի մենք Նրան ապաւինութեամբ նեղութիւններն
ու դժուարութիւնները յաղթահարենք: Մեծահարուստ մոգերից
պատւուեց, որպէսզի ունեւորներն իրենց ունեցուածքը բարի ու
աստուածահաճոյ գործերի ծառայեցնեն: Հովիւներից երկըր -
պագուեց, որպէսզի բոլոր մարդիկ պարզասրտութեամբ Տիրոջ
առաջ խոնարհուեն եւ Նրա բերած շնորհներին արժանի դառ -
նան: Քրիստոսի մարդեղութեամբ վկայուած Աստուծոյ մշտա -
կան հոգատարութիւնը մեր հանդէպ վայելում ենք, երբ մեր հա -
ւատքը կեանք է ու գործ, երբ Փրկչի Սուրբ Ծնունդը չի դառնում
միայն պատմութիւն ու յիշատակութիւն, միայն տօնախմբութիւն
կամ խրախճանք, այլ` ապրում, ներշնչանք, մեծագոյն խոր -
հուրդ: Այս ընկալումով Սուրբ Ծննդեան տօնակատարումը, մեր
աղօթքներն ու հայցը շնորհների անսպառ աղբիւր են բացում մեր
առջեւ, բերում բերկրանքը երկնաւորների հետ առ Աստուած
փա ռաբանութեան, կեանքը լցնում աստուածային ներկայու -
թեամբ, ընտանիքները` երկնային սիրով ու շնորհներով, աշ -
խարհն ու մարդկութիւնը` հրեշտակների աւետած խաղաղու -
թեամբ ու հաճութեամբ:
Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ, Աստուծոյ երկնառաք
պարգեւներով լեցուն այս օրը Հայրապետիս մաղթանքն ու պատ -
գամն է, որ Քրիստոսի Ծննդեամբ սկսուած նոր արարչութեան
մէջ լինենք մեղքերից թօթափուած նոր արարածներ: Մանուկ
Յիսուսին ընդունելով մեր սրտերում` ամուր պահենք մեր հա -
ւատքը, բարեպաշտ ընթացքը, որպէսզի միշտ կարողանանք
վայելել Աստուծոյ հոգածութիւնն ու անսահման սէրը: Քրիստոսի
պատուիրանների իմացութիւնն ու կատարումը, սրտի մաքրու -
թիւնը, հոգու խոնարհութիւնը, եղբայրսիրութիւնն ու ողորմու -
թիւնը այն կարեւոր ընծաներն են, որոնք այսօր Աստուած ուրա -
խութեամբ պիտի ընդունի մոգերի բերած ոսկու, կնդրուկի եւ
զմուռսի փոխարէն` որպէս հաճելի նուէրներ մանուկ Յիսուսին:
Այս ոգով ու հաւատով է նաեւ, որ իրապէս օգտակարութիւն կը
բերենք հայրենի մեր երկրին, կարիքի մէջ գտնուող մեր եղբայր -
ներին ու քոյրերին, կը կարողանանք անվեհեր պաշտպանել
հայրենիքի սահմանները, զօրացնել քրիստոսապաշտ մեր ժո -
ղովրդի միասնականութիւնը ու նպաստել ազգային մեր իղձերի
իրականացմանը, մեր ժողովրդի արդար իրաւունքների յաղթա -
նակին:
Այս մաղթանքով Մեր ողջոյնն ենք յղում Առաքելական մեր
Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների Գահակալներին`
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին, Երու -
սաղէմի Հայոց պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքե -
պիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց պատ -
րիար քական տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկո -
պոս Պեքճեանին, մեր Սուրբ Եկեղեցու հոգեւոր դասին: Սուրբ
Ծննդեան բերկրալի աւետիսով Մեր ողջոյնն ենք բերում քոյր
Եկեղեցիների հոգեւոր պետերին: Հայրապետական օրհնու -
թեամբ ողջունում ենք եւ մեր բարեմաղթանքներն ենք բերում
Սրբազան Պատարագի արարողութեանը ներկայ Հայաստանի
Հանրապետութեան նախագահ տիար Սերժ Սարգսեանին` ա -
ռաջին տիկնոջ հետ, ողջոյն ենք յղում Արցախի Հանրապե տու -
թեան նախագահ տիար Բակo Սահակեանին, հայոց պետական
աւագանուն, Հայաստանում հաւատարմագրուած դիւանագի -
տական առաքելութիւնների ներկայացուցիչներին: Հայրապե -
տական մեր սէրը, օրհնութիւնն ու բարեմաղթանքները` համայն
հաւատաւոր մեր ժողովրդին:
Աղօթում ենք առ մեր Տէրը Յիսուս Քրիստոս, որ Իր հրաշա -
փառ Ծննդեան շնորհները սփռուեն ողջ աշխարհում, ժողովուրդ -
ներն ընթանան խաղաղութեան ու համերաշխութեան Սուրբ
Ծննդեան հրեշտակաձայն պատգամի համաձայն, եւ անվրդով
խաղաղութիւն տիրի մեր հայրենիքում, շինութիւն, բարօրութիւն`
աշխարհասփիւռ ազգիս կեանքում: Թող մեր հայրենանուէր ու
ազգանուէր գործերի բարի արդիւնքներով հզօրանայ մեր հայ -
րենիքը, պայծառ մնայ մեր Սուրբ Եկեղեցին, եւ մենք արժանի
լինենք Տիրոջ կողմից մեզ տրուած փրկութեան ու յաւիտենական
կեանքի պարգեւին` այսօր եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն:

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԱՆԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

6 Յունուար 2018
Էջմիածին, Հայաստան

recommend to friends
  • gplus
  • pinterest

Աւելցնել մեկնաբանութիւններ

Մեկնաբանություններ